Ի՞նչ եք կարծում փողոցում ընթացող այս գործընթացների եւ ընդդիմության գործողությունների մասին. Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ վարչապետը նշել է, որ ժողովրդավարությունը երբեք չպետք է մեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն: Ժողովրդավարությունն այսօր Հայաստանի թիվ մեկ միջազգային բրենդն է, որը պահպանվելու է, սակայն դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական, իրավական ինստիտուցիոնալ մեխանիզմներով՝ ամբողջ թափով եւ խստությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: